Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Միլոնովը մեղադրել է Պուգաչովային երեխաների առքուվաճառքի մեջ

Միլոնովը մեղադրել է Պուգաչովային երեխաների առքուվաճառքի մեջ
08.10.2013 | 11:19

Սանկտ Պետերբուրգի հայտնի քահանա և Օրենսդիր ժողովի պատգամավոր Վիտալի Միլոնովը դատապարտել է երգչուհի Ալլա Պուգաչովային` փոխնակ մոր ծառայությունից օգտվելու համար: Այդ մասին պատգամավորը հայտարարել է «Эха Петербурга» ռադիոկայանին: «Ես չեմ շնորհավորում այդ ընտանիքին այն բանի համար, որ իրենք իրենց համար երեխա են գնել, որովհետև ունեն բավականաչափ գումար: Նրանք, ներեցեք արտահայտությանս, կարողացել են օգտագործել «ինկուբատոր» անունը կրող ինչ-որ կնոջ, որպեսզի նա իրենց երեխա պարգևի: Դա հակաբարոյական քայլ է մի երկրի համար, որտեղ տասնյակ հազարավոր որբեր հույսով սպասում են որդեգրման: Ստեղծել «մաքուր», «կոկիկ» երեխա, դա նման է ինչ-որ պատվերով մոդելի «Ferrari»-ի,-նշել է նա:

Միլոնովը հրաժարվել է կանխատեսել ռուս ուղղափառ եկեղեցու արձագանքը` հայտնի աստղային զույգի կողմից փոխնակ մայրության ծառայությունից օգտվելու փաստի առթիվ: «Ես, որպես քահանա, Ռուսական ուղղափառ եկեղեցու ամենափոքր պաշտոնում եմ, ուստի իրավունք չունեմ որևէ բան ասելու և որոշում կայացնելու: Մեր եկեղեցու իմաստությունը մեծ է: Եվ այն, ինչ կարվի պատրիարքի ղեկավարության կողմից,կլինի իմաստուն և կշռադատված: Այստեղ ես իրավունք չունեմ խորհուրդներ տալու: Մենք ժողովրդավարություն չունենք, այդ իսկ պատճառով մեր եկեղեցին դարեր շարունակ կանգնած է ամուր և անփոփոխ, և այդպես էլ մնալու է դարեր»,- հավելել է քահանան:

Հիշեցնենք, Ալլա Պուգաչովան և Մաքսիմ Գալկինը փոխնակ մոր միջոցով սեպտեմբերի 18-ին երկվորյակներ ունեցան: Նրանց ծնունդը զարմացրեց շատերին: Ինչպես տեղեկացնում են ռուսական շատ լրատվամիջոցներ, Պուգաչովան դեռ տասնմեկ տարի առաջ սառեցրել էր իր ձվաբջիջները, երբ սկսել էր հանդիպել Գալկինի հետ:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1783

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ